Ինտերիեր/էքստերիեր

Հարգելի´ այցելու:

Ուրախ ենք ողջունել Ձեզ մեր ընկերության կայքում: <<Հոմ Էլիտ>> ընկերությունը իր հաճախորդներին մատուցում է որակյալ և մատչելի ծառայություններ` կատարելով նրանց ամենախիստ պահանջները, հաշվի առնելով շուկայի ժամանակակից զարգացումները: Կկազմակերպենք Ձեր ճաշակին և նախասիրություններին առավել համապատասխան միջավայր: Կօգնենք գույների, ծավալների, կահույքի ընտրության հարցում, կնախագծենք Ձեր ինտերիերին համահունչ կահույք, կներկայացնենք եռաչափ և գծագրական տարբերակներով:Կարևոր դեր և նշանակություն ունի նաև էքստերիերը: Մենք կօգնենք կազմակերպել նաև Ձեր արտաքին միջավայրի`  բակի, այգու, բացօթյա տարածքների դիզայնն ու նախագծումը: Այցելելով մեր ընկերություն կարող եք  նույնիսկ Ձեր ամենահամարձակ երազանքները դարձնել իրականություն: