Նախագծի մասին

«Սամ Էլիտ» անշարժ գույքի գործակալությունը  հիմնադրվել է 2009թ.-ին Արման և Արա Դավթյանների կողմից, ովքեր ունեն ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ անշարժ գույքի ոլորտում: «Սամ Էլիտ»-ը  Հայաստանում գործող գործակալությունների թվում համարվում է առաջատարներից մեկը: Հիմնադրման օրվանից մեր գործակալությունը ակտիվ գործունեություն է իրականացնում բնակարանների, առանձնատների, կոմերցիոն տարածքների առք-վաճառքի, վարձակալության և օրավարձերի ոլորտում: Գործակալության տվյալների հարուստ բազան թույլ է տալիս առաջարկել անշարժ գույքի ոլորտում լայն և մատչելի տեսականի: Մեր ընկերության նպատակն է յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերել անհատական մոտեցում և դառնալ վստահելի գործընկեր հետագա գործարքների արագ և օրինական իրականացման հարցերում: Աշխատակազմի անդամները փորձառու և բարեխիղճ ռիելթորներ են: Մեր գործունեության ձեռքբերումներց կարելի է համարել «Հոմ Էլիտ»-ի հիմնադրումը,որը առավել ակտիվ գործունություն է ծավալում ոչ միայն անշարժ գույքի այլ նաև շինարարական աշխատանքների, բնակարանների մաքրման և ձևավորման հարցերում: